1.Գրի´ր՝ ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:
բուսակեր-ույ->ու,
գիտուն-ե->ի,
գունավոր-ույ->ու,
սիրել-ե->ի,
ալրաղաց-յու->սղվել է,
բրդոտ-ու->ը,
լուսավոր-ույ->ու,
սրել-ու->ը,
մատենավարություն-յա->ե,
գրկել-ի->ը,
համբուրել-ույ->ու,
հրավառություն-ու->ը,
կիտել-ույ->ի,
գունագեղ-ույ->ու

2.Ենթարկիր բառակազմական վերլուծության:
վարկաբեկել-վարկ-ա-բեկել,
ջրարբի-ջուր-արբենալ-ի,
ողբասաց-ողբ-ասաց,
արևմտաեվրոպական-արեւմուտք-եվրոպա-ական,
հոգեվիճակ-հոգի-վիճակ

3.Ո՞ր շարքի բոլոր բաներում է թավ գրված ե-ն արտասանվում է։
1) անելանելի, ամենաեռանդուն, սևերես, ձայներիզ
2) քսաներեք, աներևակայելի, տասներեք, բազկերակ
3) աներկյուղ, համաեվրոպական, ափեզը, բազմերանգ
4) աներևույթ, զորաերթ, աներկբա, աներկյուղ

4.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն սխալ տեղադրված։
1) աստ(ը)վածավախ, մրմ(ը)նջալ, մարմ(ը)նեղ, բ(ը)նանկարի
2) արծ(ը)վային, կտ(ը)րվածք, կողմ(ը)նացույց, գիրք(ը)դ
3) վաթսուն(ը)մեկ, կերակ(ը)րել, հ(ը)րաձգարան, դստ(ը)րիկ
4) հագ(ը)նվել, կայս(ը)րուհի, կրկ(ը)նություն, երկ(ը)րորդ

5.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերի վերջին վանկն է շեշտվում:
1) սովորություն, պատանիները, վազեվազ, լայնատերև
2) գիսաստղեր, Հովհաննես, երկրորդ, հոլանդական
3) գրեթե, աշակերտից, տանուտեր, բարևներ
4) չորրորդ, գլուխ տալ, գիտակցորեն, եվրոպական

6.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է վերջին վանկը շեշտվում:
1) այգեբաց, երփներանգ, բոսորագույն, օրագիր
2) թռչուն, գետակ, լիտր, բուրմունք
3) բարեկամ, պանծանք, պատմիչ, սակր
4) ճախրել, անտառը, եղնիկ, հրճվանք

7.Ո՞ր շարքի բոլոր բառերի վերջին վանկը չի շեշտվում:
1) մանր, արծաթագույն, գրադարան, Լոռի
2) որերորդ, միմիայն, ցույց տալ, կարծր
3) միթե, իններորդ, զբոսայգի, ծաղկափթիթ
4) թրըմփ, կատու, վագր, բաց անել։

8.Ո՞ր բառը ներքին հոլովման չի պատկանում:
1) գինետուն
2) վերնատուն
3) փառատոն
4) կնքահայր

9.Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածականներ:
1) լեզվանի, հովանի, պիտանի
2) ապառիկ, տակառիկ, անառիկ
3) աշխարհիկ, բացառիկ, պատառիկ
4) հպանցիկ, միջանցիկ, տարանցիկ

10.Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության կամ գրության սխալ չկա:
1) «Փողոցում ուշադրություն էր գրավում իներորդ շենքը։
2) Արդեն եկրորդ անգամ եմ նույնը կրկնում
3) Տասներեքը խորհրդավոր թիվ է։
4) X-րդ դարը հայ գրականության համար շրջադարձային էր:

11.Ենթարկիր ձևաբանական և շարահյուսական վերլուծության։
Երբ զարկում էին եկեղեցու զանգերը, Շարմաղ տատին բացում էր տան դուռը։
Երբ- ժամանակի մակբայ, ժամանակի պարագա
զարկում էին- բայ, III դեմք, հոգն․ թիվ, սահմ․ եղ․, անկատար անցյալ, ներգործական սեռ, ստորոգյալ
եկեղեցու- հասարակ գոյ․, եզ․ թիվ, սեռ․ հոլով, ու արտ․ հոլովում, թանձրացական, հատկացուցիչ
զանգերը- հասարակ գոյ․, հոգն․ թիվ, ուղղ․ հոլով, որոշյալ առում, ի արտ․ հոլովում, թանձրացական, ենթակա
Շարմաղ- հատուկ գոհ․, ուղղական հոլով, անորոշ առում, ի արտ․ հոլովում, թանձրացական, որոշիչ
տատին- հասարակ գոյ․, եզ․ թիվ, ուղղական հոլով, որոշյալ առում, ի արտ․ հոլովում, թանձրացական, ենթակա
բացում էր- բայ, III դեմք, եզ․ թիվ, սահմ․ եղ․, անկատար անցյալ, ներգործական սեռ, ստորոգյալ
տան- հասարակ գոյ․, եզ․ թիվ, սեռ․ հոլով, ա ներքին հոլովում, թանձրացական, հատկացուցիչ
դուռը- հասարակ գոյ․, եզ․ թիվ, ուղղ․ հոլով, որոշյալ առում, ան արտ․ հոլովում, ուղիղ խնդիր