Քննարկումներից եւ որոշ զանգերից հետո իսպաներենի ընտրությամբ որոշեցինք գնալ համերգի ու թանգարան։ Գնացինք կամերային տուն ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐ փառատոնին, որը հովանավորում էր ԱՐԷ մշակութային հիմնադրամը։ Իսկ, որպես թանգարան որոշեցինք գնալ Կոմիտասի տուն-թանգարան։
Իրականում Յուրին եւ ես պլանավորել էինք գնալ իրար հետ դպրոցից հետո, սակայն քանի որ պետք էր հագնվել դասական, պլանը չիրագործվեց։ Կարծում էի, որ կուշանայի, սակայն ես հասա ճիշտ ժամանակին։ Գիդը պատմում էր Կոմիտասի կյանքի մասին, իսկ մենք նրան լսում էինք՝ զուգահեռ նայելով նկարները, իրերը եւ լսելով երաժշտությունը։

Սրանից հետո ոտքով քայլեցինք դեպի Սաս սննդի կենտրոն, որտեղ ճանապարհին հանդիպեցինք իսպանախոս երեք կնոջ, որոնց հետ զրուցեց ընկեր Ռուզաննան եւ պատմեց Կարմիր Խաչից։ Հասանք Սաս, այնտեղ սնվեցինք, եւ ուղղեւորվեցինք մետրո, մյուս կանգառին ելանք, որոշ ժամանակ անցկացրեցինք Մինիսոյում եւ հետո քայլեցինք դեպի կամերային տուն, նստեցինք եւ որոշ ժամանակ հետո եկավ հաղորդավարուհին, ներկայացրեց երաժիշտներին՝ Ալեքսեյ Սեմենենկոյին (ջութակ), Իվան Կարիզնային (թավջութակ), Իննա Ֆիրսովային (դաշնամուր)։

Ծրագիր՝
Սերգեյ Ռախմանինով
Trio Élègiaque դշանամուրի, ջութակի և թավջութակի համար, Սոլ մինոր
Լյուդվիգ վան Բեթհովեն
12 վարիացիաներ «Ein Mädchen oder Weibchen» -ի հիման վրա, թավջութակի և դաշնամուրի համար, Op.66
Մորիս Ռավել
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
Վալենտին Սիլվեստրով
Սերենադ մենանվագ ջութակի համար
Յորգ Վիդմանն

Բավարական պար ջութակի և թավջութակի համար
Ջովաննի Սոլլիմա
Lamentatio մենանվագ թավջութակի համար
Դմիտրի Շոստակովիչ
Դաշնամուրային տրիո No.2 ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, մի մինոր, Op. 67