Պատմվածք
Պատվածքը կարդալուց կարծում էի, որ վերջում կապիկը չի խոսի։ Պարզվեց, որ վերջում նա խոսեց։ Կարծում եմ, որ այս պատվածքը վստահության մասին է, քանզի կապիկի եւ մարդու միջեւ պետք է լիներ վստահություն։ Մարդը փորձում էր այնպես անել, որ կապիկը խոսեր։ Նա երկար ժամանակ անցկացրեց այդ նպատակին հասնելու համար։ Ժամանակը անցնում էր եւ ոչինչ չէր ստացվում եւ մարդու համբերությունը սպառվեց։ Նա սկսեց խփել կապիկին եւ այդ ժամանակ կապիկը ընդհանրապես հետ սովորեց խոսելը, թեկուզ առաջ նա հնչյուններ էր հանում։ Կապիկը ընդհանրապես վատացավ եւ հիվանդացավ։ Կապիկի ֆիզիկական եւ մտավոր ունակությունները ընկան։ Պատվածքի վերջում կապիկը իր տիրոջից ջուր էր խնդրում, եւ այդ ժամանակ նա խոսեց։