Նոր Տարի

Պատմվածքը հարաբերությունների եւ նրանց բարդության մասին էր։ Հայրը միշտ կարծում էր, որ Նոր Տարին պետք է սկսել առանց պարտքերի։ Դրա համար ամբողջ ընտանիքը աշխատում էր տարբեր տեղերում, որպեսզի կարողանան կազմակերպել վայել Նոր տարվա սեղան։ Որդիներից մեկը գնում էր ֆուտբոլի պարապմունքերի եւ իսկապես սիրում էր այդ սպորտը։ Նա կարողանում էր համակցել աշխատանքը եւ ֆուտբոլը։ Պատահար է տեղի ունենում եւ այդ որդին վնասում է ոտքը, սակայն հաջորդ օրը նա ուներ ֆուտբոլային մրցույթ։ Նա, իր վնասված ոտքով, հաջորդ օրը ելավ դաշտ՝ խաղալու։ Հայրը չէր սիրում ֆուտբոլի գաղափարը։ Նրա կարծիքով ավելի լավ է, որ տղան աշխատեր, քան <<գնդակ տշեր>>։ Բայց վերջում, այդ ֆուտբոլային մրցմանը եկել էր նաեւ իր հայրը։ Տեսնելով իր որդու խփած գոլը՝ նա ոգեւորվեց եւ իսկապես ուրախացավ։ Սակայն հայրը հիվանդ էր եւ մեծ հավանականությամբ մնացել էր մի քանի օր։