1. Ածանցավոր բայի տեսակները․

Առանձնացրո’ւ պարզ և սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական ածանց ունեցող բայերը՝ ընդգծելով բայածանցները․

սոսկածանցավոր-քարանալ, բարձրանալ, հանգստանալ, զարմանալ
պատճառական-հեռացնել, մոտեցնել, զարմացնել
պարզ-կատակել, վազել
բազմապատկական-ցատկոտել, կռկռալ, բզբզալ
կրավորական-քշվել

2.  Ածանցներ
Տրված ածանցներով բառեր կազմի’ր.
անք, որդ, ակ, ար, պան, անի, ե, յալ, բաց, ապ, երորդ, րորդ, սուն, բար, որեն

հետեւանք, լծորդ, խողովակ, բեռնատար, պանթուրքիզմ, առականի, ոսկե, հեծյալ, լուսաբաց, ապօրինի, վեցերորդ, չորրորդ, վայնասուն, բարեբախտաբար, մեմղորեն

3. Կատարիր ձևաբանական վերլուծություն․

  • Երեխան, վախենալով շնից, մտավ մոտակա տունը։
    Երեխան — հասարակ գոյական, անձ, եզակի, որոշյալ առում, ուղղական հոլով, ի ներքին հոլովում
    Վախենալով — անորոշ դերբայ, գործիական հոլով
    Շնից — հասարակ գոյական, իր եզակի, բացառական հոլով, ա ներքին հոլովում
    Մտավ — բայ, եզակի թիվ, երրորդ դեմք, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, չեզոք սեռ
    Մոտակա — հարաբերական ածական
    Տունը — հասարակ գոյական, իր, եզակի, հայցական հոլով, ա ներքին հոլովում
  • Այդ տունը վաղուց, շա՜տ վաղուց է կանգնած անտառի մեջ, և ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։
    Այդ — ցուցական դերանուն
    Տունը — հասարակ գոյական, իր, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, ա ներքին հոլովում
    Վաղուց — որակական ածական, դրական աստիճան
    Շա՜տ — ձայնարկություն
    Կանգնած — հարակատար դերբայ
    Անտառի — հասարակ գոյական, իր, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
    Մեջ — կապ
    և — համադասական շաղկապ
    Ես — անձնական դերանուն
    Նրան — անձնական դերանուն
    Հիշում եմ — բայ, առաջին դեմք, եզակի, սահմանական եղանակ, անկատար ներկա, չեզոք սեռ
    Դեռ — կապ
    Մանկությունից — հասարակ գոյական, իր, եզակի, անորոշ, բացառական հոլով, ան արտաքին հոլովում

4. Կատարիր շարահյուսական վերլուծություն․

  • Փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վազում է դեպի Սևան։
    Փոշոտ — որոշիչ
    Խճուղին — ենթակա
    Ինչպես — ձևի պարագա
    Մի գորշ — որոշիչ
    Ժապավեն — ուղիղ խնդիր
    Օձապտույտ — որոշիչ
    Ոլորումներով — ձևի պարագա
    Իմ — հատկացուցիչ
    Ծննդավայրից — անջատման անուղղակի խնդիր
    Վազում է — ստորոգյալ
    դեպի Սևան — տեղի պարագա
  • Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքը անցորդներին թվում է ինչ–որ խորհրդավոր բան, իսկ աղոթասեր օտարականին թվում է մատուռ կամ վանք։
    Ծառերի — հատկացուցիչ
    Միապաղաղ — որոշիչ
    Կանչի մեջ — տեղի պարագա
    Այդ — որոշիչ
    Սպիտակ — որոշիչ
    Շենքը — ենթակա
    Անցորդներին — հանգման անուղղակի խնդիր
    Թվում է — ստորոգյալ
    Խորհրդավոր — որոշիչ
    Աղոթասեր — որոշիչ
    Օտարականին — հանգման անուղղակի խնդիր
    Թվում է — ստորոգյալ
    Մատուռ — ուղիղ խնդիր
    Վանք — ուղիղ խնդիր
  1. Անուղղակի խնդիրներ։
    Տրված նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն: Ուշադրություն դարձրու վերաբերության, անջատման, հանգման, միջոցի անուղղակի խնդիրներին:
  • Մենք անհամբեր սպասում ենք նրա գալուն:
  • Գյուղամիջում անգործ նստածների մասին բացասաբար են խոսում։
  • Մենք հպարտանում ենք հայրենիքի համար անձնվեր մարտնչողներով:
  • Ուրիշների գործերին խառնվելուց ձեռք քաշիր։
  • Հրաժարվիր ընկերներիդ մասին վատ արտահայտվելուց:
  • Մարդիկ ողջունեցին շքանշանով պարգևատրվածներին: 
  • Նրանք պարծենում են կռվում հերոսաբար նահատակվածներով:
  • Այսօր պատկերասրահում ներկա գտնվողների մասին գրված էր թերթում։

2. Բայի եղանակները․
Ո՞ր եղանակով են դրված բայերը:

Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկնրի,
Հողից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների,
Նրանց հետ ետ գամ, գարունը բերեմ:

Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,

Ինձ այդպես քրոջ պես մի՛ գթա:

Դու կգաս ու կրկին հայացքով կդյութես,
Լուսերես, կցրես մառախուղը հոգուս,
Ոսկեշող ժպիտով ու քնքուշ խոսքերով,
Որ գիտես միայն դու:

Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանաալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։
Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես…
Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։
Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա։